Մատչելիության հղումներ

Հայաստանը արժևորում է Պորտուգալիայի Ասամբլեայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ․ ԱԳՆ


ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ

Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի Ասամբլեայի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումը և երախտապարտ է Հայոց ցեղասպանության զոհերին հասցեագրվող ցավակցությունների համար։ Այդ մասին այսօր հայտարարել է Արտաքին գործերի նախարարությունը՝ արձագանքելով անցած շաբաթավերջին Պորտուգալիայի խորհրդարանի ընդունած բանաձևին:

«Համաձայն ենք, որ հիշողությունը ժողովուրդների հաշտեցման և մարդկության հիմնարար արժեքների պաշտպանության կարևոր տարրն է», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:

Պորտուգալիայի խորհրդարանի ընդունած բանաձևում ասված է, մասնավորապես, որ 1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարության հրամանով բանտարկվել, ապա սպանվել են շուրջ 250 հայ մտավորականներ և հասարակական առաջնորդներ։ Արձանագրվում է, որ 800 հազարից մինչև 1,5 միլիոն հայեր ցեղասպանության զոհ են դարձել։ «Օսմանյան իշխանության կողմից հայերի սիստեմատիկ բնաջնջումը պատմաբանների միջազգային հանրության կողմից համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը», - նշված է տեքստում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG