Ղազախստանում հունիսի 9-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին ընդառաջ ավարտվել է թեկնածուների առաջադրման գործընթացը: Առաջիկա ընտրություններին նախագահի պաշտոնի համար ութ թեկնածու է պատրաստվում պայքարել:
Նախագահի պաշտոնակատար, իշխող «Նուր-Օթան» կուսակցության թեկնածու Կասիմ-Ժոմարտ Տոկաևից բացի, առաջիկա ընտրություններին մասնակցելու են նաև իշխանամետ մի շարք քաղաքական ուժերի, այդ թվում Կոմկուսի առաջնորդ Ժամբիլ Ախմետբեկովը և Ժողովրդադեմոկրատական հայրենասիրական «Աիլ» կուսակցության առաջնորդ Տոլեուտայ Ռախիմբեկովը:
Իրեն որպես ընդդիմություն որակող միակ գրանցված քաղաքական ուժը` Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, թեկնածու չի առաջարդել և կոչ է արել ղազախ ընտրողներին բոյկոտել առաջիկա քվեարկությունը: