Մատչելիության հղումներ

Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, հաղորդում է կառավարության պաշտոնական կայքէջը։

Նիստին մասնակցել են Ռուսաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Ալիխան Սմայիլովը, Ղրղըզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նիստի օրակարգում էին երկու տասնյակից ավելի հարցեր: Քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների և երրորդ կողմերի միջև միջազգային պայմանագրեր կնքելու արդյունքներն ու առանձին հարցերը, Սինգապուրի և Սերբիայի հետ ազատ առևտրի համաձայնագրերի բանակցությունների ընթացքը: Համաձայնեցվել է ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը: Անդրադարձ է կատարվել թվայնացման օրակարգին, 2018 թվականին ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման արդյունքներին:

Մասնակիցները մտքեր են փոխանակել նաև առևտրատնտեսական ոլորտում համագործակցության կատարելագործման շուրջ: Հաստատվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջիկա նիստի օրակարգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG