Մատչելիության հղումներ

Դատարանն ավարտեց «Սպայկա»-ի տնօրենի վերաքննիչ բողոքի քննությունը, որոշումը կհրապարակվի վաղը


«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյան, արխիվ

Դատարանն այսօր ավարտեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի վերաքննիչ բողոքի քննությունը։

Ղազարյանի պաշտպաններից Կարեն Սարդարյանի փոխանցմամբ, որոշումը կհրապարակվի վաղը` 10.30-ին:

Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել Վերաքննիչ դատարան։

Թե ի՞նչ չափի գրավի մասին է խոսքը, պաշտպանը չմանրամասնեց, միայն նշեց՝ «ողջամիտ չափի»:

Ճշտող հարցին, թե, օրինակ, մեկ միլիարդ դրամը ողջամի՞տ չափ է, Սարդարյանը դրական պատասխանեց:

Նշենք, որ պաշտպանները բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով Ղազարյանը ապրիլի 8-ին կալանավորվեց:

Պետեկամուտների կոմիտեն ապրիլի 5-ին հայտարարել էր, որ գյուղմթերքի խոշոր փոխադրող «Սպայկան» չի կատարել իր հարկային պարտավորությունները՝ պետությանը պատճառելով 7 միլիարդ 36 միլիոն դրամի վնաս։ Դավիթ Ղազարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG