Մատչելիության հղումներ

«Սպայկա» ընկերության տնօրենը կալանավորվեց


«Սպայկա» ընկերության սեփականատեր և տնօրեն Դավիթ Ղազարյանն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարինի որոշմամբ կալանավորվեց։

Դռնփակ նիստից հետո Ղաղազարյանի պաշտպան Կարեն Սարդարյանը տեղեկացրեց, որ դատարանը կալանքը որպես խափանման միջոց է ընտրել, քանի որ համարել է, որ Ղազարյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է ազդեցություն ունենալ նախաքննության վրա․ - «Բերվում է այն փաստարկը, որ Դավիթ Ղազարյանը հեղինակություն, հարգանք վայելող մարդ է իր կոլեկտիվում, և, իրեն հարգելով, կարող է, հնարավոր է, ենթադրում ենք, որ մարդիկ կարող են իր ազդեցության տակ ցուցմունք տալ: Այսինքն ի՞նչ է ստացվում․․․ որ Հայաստանում եթե դու հարգանք վայելող մարդ ես, ուրեմն քո համար միայն մեկ խափանման միջոց գոյություն ունի, դա կալանքն է»:

Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

Անձամբ Դավիթ Ղազարյանն այսօր դատականի նիստից հետո «Ազատության» հետ զրույցում կրկնեց այն, ինչ ավելի վաղ հրավիրված ասուլիսի ընթացքում էր հայտարարել. չի ընդունում ՊԵԿ-ի կողմից առաջադրված մեղադրանքը, իսկ դատարանի որոշումը հակաիրավական է որակում․ - «Ինձ չի թվում, որ արդարություն կա, քանի որ սա արդարություն չի: Մարդը ասում ա՝ էքեկ հաշվարկ անենք, եթե պարտք ենք՝ վճարում ենք․․․ Միայն կալանքի միջոցով են կարողանում իրենց հարցերը լուծել»:

Այլ հարցերի Ղազարյանը չպատասխանեց: Դատարանից նրան ձեռնաշղթաներով տեղափոխեցին կալանավայր;.

Պաշտպանական կողմը, ի դեպ, գրավի միջնորդություն էր ներկայացրել, սակայն դատարանն այն մերժվել է:

Պետեկամուտների կոմիտեն անցած շաբաթ հայտարարեց, որ գյուղմթերքի խոշոր փոխադրող «Սպայկան» չի կատարել իր հարկային պատրավորությունները՝ պետությանը պատճառելով 7 միլիարդ 36 միլիոն դրամի վնաս։

«Երեք օրում 7 միլիարդ հարկ է որոշվել՝ առանց հարկատուին մասնակից դարձնելու: Դա աննախադեպ է անգամ մեր թե՛ հին, թե՛ նոր Հայաստանի ՊԵԿ-ի համար», - ասաց փաստաբան Սարդարյանը:

Մինչև դատական նիստի մեկնարկը, դատարանի շենքի «Սպայկա» ընկերության աշխատակիցներն էին հավաքվել: Տեղեկանալով դատարանի որոշման մասին՝ նրանք փակեցին Տիգրան Մեծ պողոտան։

Բողքի ակցիայի մասնակիցները արգելափակեցին այն մեքենան, որով կալանավայր էր տեղափոխում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը։ Տևական ժամանակ ոստիկանությանը չէր հաջողվում բացել մեքենայի ճանապարհը, սակայն ավելի ուշ հնարավորություն ստեղծվեց մեքենայի շարժի համար։

Մեկ ժամ փակ փակ պահելուց հետո ցուցարարները բացեցին փողոցը, բողոքի ակցիան շարունակվեց դատարանի շենքի առջև։ Նրանք պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Դատարանի առջևում որոշ ժամանակ մնալուց, վարչապետին սպասելուց հետո աշխատակիցներ որոշեցին, որ իրենց բողոքի ակցիան կշարունակեն արդեն կառավարության շենքի առջև։

Ընկերության աշխատակիցներին լսեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ ասելով․ - «Չի կարող լինել նոր Հայաստանում միջամտություն կառավարության կողմից իրավական կամ դատական իշխանությունների նկատմամբ»:

Ցուցարարներից մեկը հարցրեց․ - «Ձեր ասած միջնորդությունը չե՞ք կարծում, որ կարծում, որ կհանդիսանա ազդեցություն քրեական գործի պրոցեսի վրա»:

Վարչապետի օգնականի արձագանքը․ - «Ոչ: Ի՞նչ տարբերություն ով է տալիս այդ միջնորդությունը՝ քաղաքացին, թե վարչապետը»:

Տևական ժամամանակ կառավարության շենքի առջև մնալուց հետո աշխատակիցները որոշեցին, որ պետք է գնան իրենց աշխատանքերը շարունակելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG