Մատչելիության հղումներ

Հայաստանում առաջին անգամ նշվում է Քաղաքացու օրը


Հայաստանում առաջին անգամ ապրիլի վերջին շաբաթ օրը՝ այսօր, նշվում է որպես Քաղաքացու օր: Այս առիթով ապրիլի 27-ին Հանրապետությունում ամբողջ տարածքվում նախատեսված են տոնական միջոցառումներ:

Մասնավորապես, Երևանի տարբեր փողոցներում առավոտյան ժամը 10-ից մեկնարկում են մշակութային, սպորտային և այլ բնույթի միջոցառումներ: Մարտիրոս Սարյանի անվան պուրակում 10:00-11:00-ն իրականացվելու է ծառատունկ՝ «Կանաչ Երևան» խորագրի ներքո:

Ամիրյան-Պուշկին փողոցների միջանկյալ հատվածում ժամը 10։00-14։00-ն կանցկացվի շախմատային մրցաշար և միաժամանակյա խաղի սեանս, շաշկու մրցաշար, նարդու մրցաշար:

Պուշկին-Թումանյան փողոցների միջանկյալ հատված սպասվում են սպորտային միջոցառումներ՝ «Սպորտային Երևան» խորագրով:

Ժամը 11:00-12:00-ն կլինեն բռնցքամարտիկների ցուցադրական ելույթներ, 12:00-13:00-ն՝ սուսերամարտիկների ցուցադրական ելույթներ, 13:00-14:00-ն՝բադմինտոնիստների ցուցադրական ելույթներ, իսկ 14:00-15:00-ն՝սթրիթբոլի ցուցադրական ելույթներ:

Մ. Մանուշյանի անվան պուրակում ժամը 11:00-12:30-ը կանցկացվի հանրային քննարկում՝ «Իրազեկ քաղաքացի» խորագրով:

Քաղաքացու օրն անմասն չի մնա նաև մշակութային միջոցառումներից: Ե. Չարենցի թանգարանի հարակից հատվածում ժամը 11։00-17։00-ն նախատեսված է ցուցահանդես՝ Հայաստանի գորգարվեստը, իսկ Պուշկին-Թումանյան փողոցների միջանկյալ հատվածում ժամը 12:00-17:00-ն «Միշտ դեպի վեր» խորագրով
Երևանի ավիամոդելավորողների ցուցադրական շոու: Նույն հատվածում 13:00-14:00-ին սպասվում են մանկական տիկնիկային ներկայացումներ:

Ազատության հրապարակում 11:00-12:00-ին կլինեն կերպարվեստի միջոցառումներ՝ մանկական կավճանկարչություն:

Մ. Սարյանի անվան պուրակում ժամը 11:00-18:00-ն կանցկացվի «Վերնիսաժ» նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք:

Պուշկին-Մաշտոց փողոցների խաչմերուկում 12:00-13:00-ն կլինի կավե արձանիկների ներկում: Ե. Չարենցի թանգարանի հարակից հատվածում ժամը 13:00-17:00-ն կանցկացվի կավագործության միջոցառում:

Նույն տարածքում 14:00-15:00-ին կկայանա նաև մանկական համերգային ծրագիր՝ «Երգում են երեխաները» խորագրով: Իսկ ժամը 15։00-16։30-ն Ազգագրական համերգային ծրագիր կկայանա Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում:

Կոմիտասի արձանի հարակից հատված 10:00-18:00-ն կանցկացվի Էկո քաղաք: Ազատության հրապարակում 16։00 -18։30 -ն կկազմակերպվի կինոցուցադրություն՝ «Անկախության կինո» խորագրով: Իսկ եզրափակիչ գալա համերգը և տոնական հրավառությունը տեղի կունենանԱզատության հրապարակում ժամը 19:30-21:30-ն:

Ազգային ժողովն ապրիլի 9-ին ընդունեց Կառավարության ներկայացրած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանվում է Քաղաքացու օր: Ըստ ընդունված օրենքի, եթե մայիսի 1-ը շաբաթ օր լինի, որպես Քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:

Միջոցառումների անցկացման համար Կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին տրամադրվեց 124 միլիոն դրամ: 124 միլիոն դրամով Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում պետք է պատշաճ կերպով իրականացվեն Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG