Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն ընդունեց Քաղաքացու օր սահմանող օրենքը


Հայաստան, Երևան, ապրիլ, 2018թ․

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանվում է Քաղաքացու օր:

Ըստ արդեն ընդունված օրենքի նաև՝ եթե մայիսի 1-ը շաբաթ օր լինի, որպես Քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:

Նախագծին այսօր կողմ քվեարկեց 97, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:

Օրինագիծը երեկ ընդունվել էր առաջին ընթերցմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG