Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի առաջնորդը վաղաժամ ընդհատել է այցը Ռուսաստան


Ռուսաստան - Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը իջնում է զրահապատ գնացքից, Վլադիվոստոկ, 24-ը ապրիլի, 2019թ․
Ռուսաստան - Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը իջնում է զրահապատ գնացքից, Վլադիվոստոկ, 24-ը ապրիլի, 2019թ․

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ընդհատել է ռուսաստանյան այցը և 7 ժամ շուտ վերադարձել Փհենյան:

Այսօր կեսօրին Վլադիվոստոկի «Լեսնայա Զաիմկա» ռեստորանում ճաշելուց հետո, որտեղ 17 տարի առաջ ճաշել էր հայրը՝ Կիմ Չեն Իրը, Հյուսիսային Կորեայի առաջնորդը նստել է զրահապատ գնացքը և ուղևորվել տուն: Մինչդեռ նա այսօր Վլադիվոստոկում պետք է այցելեր դելֆինարիում և դիտեր «Քնած գեղեցկուհին» բալետը:

Թե որն է Կիմ Չեն Ընի շուտափույթ վերադարձի պատճառը, հայտնի չէ:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը Ռուսաստան է ժամանել ապրիլի 24-ին: Նախօրեին նա հանդիպում է ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG