Մատչելիության հղումներ

Կայացավ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպումը


Ռուսաստանի նախագահը ողջունում է Հյուսիսային Կորեայի առաջնորդին, Վլադիվոստոկ, Ռուսկի կղզի, 25-ը ապրիլի, 2019թ․

Ռուսաստան ժամանած Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հեռավորարևելյան Վլադիվոստոկ նավահանգստի Ռուսկի կղզում հանդիպման ընթացքում Պուտինն ասել է, թե այս այցը կօգնի երկու պետություններին հասկանալ՝ ինչպես կարգավորել Կորեական թերակղզու հարցը և զարգացնել երկկողմ հարաբերությունները:

Ռուսաստանի նախագահը նաև ասել է, թե ողջունում է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարգավորելու՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդի ջանքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG