Մատչելիության հղումներ

Կալանավոր սահմանախախտ ադրբեջանցին վիրահատվել է՝ նրա ստամոքսից օտար մարմին է հեռացվել


«Էրեբունի» բժշկական կենտրոնը Երևանում, արխիվ
«Էրեբունի» բժշկական կենտրոնը Երևանում, արխիվ

Ապրիլի 24-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն է ընդունվել կալանավոր, Հայաստանի պետական սահմանը խախտած Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովը:

Ինչպես այսօր հաղորդում է Հայաստանի արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, բուժզննման արդյունքում պարզվել է, որ Հիբրագիմովին անհրաժեշտ է բժշկական շտապ միջամտություն: Իրականացված բաց եղանակով վիրահատության արդյունքում վերջինիս ստամոքսից հեռացվել է օտար մարմին:

«Հիվանդը գտնվում է բժիշկների մշտական հոգածության և վերահսկողության ներքո, վիճակը կայուն է», - ասված է հաղորդագրությունում:

Բոլոր գործողությունները իրականացվել են Հայաստանի արդարադատության և առողջապահության նախարարությունների և Կարմիր խաչի գրասենյակի սերտ համագործակցությամբ, փոխանցում է ԱՆ լրատվականը:

Ադրբեջանցին Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել էր մարտի 16-ին: Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել էր առաջին բուժօգնություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG