Մատչելիության հղումներ

Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում ադրբեջանցի սահմանախախտ է վնասազերծվել․ ՊՆ խոսնակ


ՀՀ ԶՈւ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ
ՀՀ ԶՈւ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ

Այսօր ժամը 1։30-ի սահմաններում Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ, Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո այդ անձին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հետո նա տեղափոխվել է բուժհաստատություն, կյանքին վտանգ չի սպառնում, փոխանցում է Արծրուն Հովհաննիսյանը:

«Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը», - գրում է Հայաստանի ՊՆ խոսնակը:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG