Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ը, ՄԱԿ-ում արևմտյան երկրների դեսպանները քննադատում են Պուտինի հրամանագիրը


ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում, արխիվ

ԵԱՀԿ-ը, ՄԱԿ-ում արևմտյան տերությունների ներկայացուցիչները քննադատել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակիչներին ՌԴ քաղաքացիություն տրամադրելու կարգը դյուրացնելու մասին։

ԵԱՀԿ հայտարարությունում, մասնավորապես, ասված է․ - «Կարծում ենք, որ այս միակողմանի միջոցը կարող է խաթարել Ուկրաինայի և նրա շուրջ ճգնաժամի խաղաղ կարգավորման ջանքերը»: Կազմակերպությունը կրկին կոչ է անում վերահաստատել «կայուն, լիարժեք և մշտական հրադադար»։

Պաշտոնական Կիևը, հիշեցնենք, խստորեն դատապարտել է Պուտինի այդ հրամանագիրը և դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Ուկրաինայի իշխանություններն արևմտյան գործընկերներին խնդրում են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG