Մատչելիության հղումներ

Հայաստանում բացվել է պատմական նոր էջ. Լիոնի փոխքաղաքապետ


«Հայաստանում բացվել է պատմական նոր էջ, և այսօր երկիրն ընկալվում է որպես փոփոխությունների դրական կետ», - հայտարարել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Վարչապետը կարևորել է Կեպենեկյանի դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ժորժ Կեպենեկյանի գործունեությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:

«Ցանկանում եմ իմ գնահատանքի խոսքն ուղղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Սա առանձնակի կերպով ընդգծում է մեր ժողովուրդների և երկրների հարաբերությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ժորժ Կեպենեկյանը նշել է, որ խանդավառված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, և հավելել, որ մեր երկիրն այսօր հանդիսանում է դրական փոփոխությունների մոդելի լավ օրինակ: Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետի հետ քննարկել է համագործակցության զարգացման ուղղությունները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցերի:

Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի դեպքին, համոզմունք է հայտնել, որ առաջադեմ մարդկությունը կհամախմբվի այդ քաղաքակրթական բացառիկ արժեքը վերականգնելու գործում:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, փոխանցում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG