Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը և Կիմ Չեն Ընը մեկմեկու սառը զենք են նվիրել


Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի ղեկավարներ Կիմ Չեն Ընի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ավարտին պաշտոնական ճաշ է տրվել, Վլադիվոստոկ, 25-ը ապրիլի, 2019թ.
Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի ղեկավարներ Կիմ Չեն Ընի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ավարտին պաշտոնական ճաշ է տրվել, Վլադիվոստոկ, 25-ը ապրիլի, 2019թ.

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ շատ կարևոր բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 25-ին Վլադիվոստոկի համալսարանի ուսանողական ավանի համալիրում:

Կիմ Չեն Ընը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին «բանակցությունների նպատակով Մոսկվայից Վլադիվոստոկ հատուկ հասնելու համար»:

Պուտինն, իր հերթին, ողջունել է «ներկորեական երկխոսությունը զարգացնելու և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու Փհենյանի ջանքերը»:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկու նախագահները քննարկել են Կորեական թերակղզու իրավիճակին, անվտանգության և տնտեսական կապերին առնչվող հարցեր:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ասել է, որ ռուսական կողմը Վլադիվոստոկում տեղի ունեցած հանդիպման մասին տեղեկություն կփոխանցի Հարավային Կորեայի ղեկավարներին:

Կիմ Չեն Ընը և Վլադիմիր Պուտինն առաջին անգամ են դեմ առ դեմ հանդիպել: Հանդիպման ավարտին ռուսական կողմն ի պատիվ հյուրի ճաշ է տվել, երկու նախագահները նվերներ՝ սառը զենք են փոխանակել:

2001 թվականին Պուտինն այցելել է Փհենյան և բանակցել է Կիմ Չեն Ընի հոր՝ Կիմ Չեն Իրի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG