Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը դատապարտում է Եգիպտոսի հանրաքվեն


Եգիպտոս - Սահմանադրությունը լրամշակելու հարցով հանրաքվեն, Կահիրե, 20-ը ապրիլի, 2019թ.
Եգիպտոս - Սահմանադրությունը լրամշակելու հարցով հանրաքվեն, Կահիրե, 20-ը ապրիլի, 2019թ.

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են հանրաքվեն, որով Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին ստացել է մինչև 2030 թվականը կառավարելու հնարավորություն:

Human Rights Watch կազմակերպությունը հայտարարել է, որ «հանրաքվեն արդար և ազատ չէր, հետևաբար, չի կարող օրինակարգ համարվել»:

Ըստ Human Rights Watch-ի, հանրաքվեի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ, մեծ թվով քաղաքացիների ստիպել են մասնակցել քվեարկությանը, շատերին էլ կաշառել են՝ քվեարկելու համար խոստանալով սնունդ և փող:

Ըստ Human Rights Watch-ի, «նախագահ Սիսին փորձում է ոչնչացնել անկախ դատական համակարգը, հաստատել իր ավտորիտար կառավարումը, որը կտևի ևս 11 տարի»:

Human Rights Watch-ը հայտարարել է, որ այդպես Եգիպտոսում կվերականգնվի նույն իրավիճակը, որը 2011 թվականին հանգեցրել է հակապետական ապստամբության և նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությանը:

Սահմանադրության լրամշակումներով նախագահի պաշտոնավարման ժամկետը 4 տարուց հասցվել է 6-ի և գործող նախագահին տրվել է 2024 թվականին նորից 6 տարով առաջադրվելու հնարավորություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG