Մատչելիության հղումներ

Վլադիմիր Զելենսկին կոչ է անում իջեցնել բնակչությանը մատակարարվող գազի սակագինը


Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին կառավարությանը և պետական «Նաֆտոգազ» ընկերությանը կոչ է արել բանակցել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ բնակչությանը մատակարարվող գազի սակագինը մայիսի 1-ից նվազեցնելու համար:

Միլիարդավոր դոլարների վարկային ծրագրերով Ուկրաինային աջակցություն ցուցաբերող ԱՄՀ-ն գտնում է, որ գազի սակագինը պետք է լինի շուկայական մակարդակի վրա, սակայն Զելենսկին ապրիլի 24-ի հայտարարությամբ գազի սակագնի նվազման ցանկություն է հայտնել:

«Եկեք ոչ միայն խոսքով, այլ նաև գործով ցույց տանք, որ կարող ենք մարդկանց շահերին համապատասխանող որոշումներ ընդունել: Վերջին չորս ամիսների ընթացքում Եվրոպայում գազը գինն իջել է, և հիմա Ուկրաինայի բնակիչների համար գազի գինն ավելի բարձր է, քան եվրոպական շուկայում», - նշված է Զելենսկու թիմի Ֆեյսբուքի էջում տեղադրված հայտարարությունում:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG