Մատչելիության հղումներ

Քոչարյանի պաշտպանները երեք դիմում են ներկայացրել ՍԴ, մեկն է ընդունվել վարույթ. ՍԴ նախագահ


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երեք դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան, երեքից երկուսի դեպքում վարույթ ընդունելը մերժվել է, երրորդն ընդունվել է, այսօր Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։

Լրագրողների հարցին, թե ի՞նչ հիմքով են մերժվել դիմումները, Թովմասյանը պատասխանեց. - «Որովհետև մեր Սահմանադրական դատարանի մասին օրենքը հստակ սահմանել է՝ ընդդատյա չի եղել Սահմանադրական դատարանին, կամ սպառած չեն եղել պաշտպանության բոլոր միջոցները»։

Ինչ վերաբերում է Քոչարյանի կողմնակիցների այն պնդումներին, թե նա «քաղհալածյալ է», «դատական համակարգն անկախ չէ», Թովմասյանն ասաց, որ չի կարող այդ հարցին ընդհանրապես պատասխանել։

«Ազատության» հարցին, թե քաղհալածյալ կա՞ Հայաստանում, Սահմանադրական դատարանի դատավորը արձագանքեց. - «Իմ պաշտոնը բացառում է ընդհանրապես նման հարցերի պատասխանելը»։

Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նրա, ինչպես նաև Մարտի 1-ի գործով մյուս մեղադրյալներ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է, փաստաբաններն ասում են՝ ամենայն հավանականությամբ գործը դատարան կուղարկվի մայիսի կեսերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG