Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկնարկել է հոգեհանգստյան արարողությունը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի գլխավորությամբ։
Ներկա են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:
Բազմահազար մարդիկ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այսօր Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկևկես միլիոն հայերի հիշատակին: