Մատչելիության հղումներ

«Սանիթեքի» աշխատանքներից գոհ չեմ. Հայկ Մարության


Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ «Սանիթեք» ընկերության աշխատանքից գոհ չէ։

«Ազատության» դիտարկմանը՝ Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքոնյանն ասացին, որ եկել էին տեսնեին աղբահանության հարցով ինչ քննարկում է լինելու, և նկատեցին նաև միտում՝ ինչո՞ւ աղբահանության հարցը իջեցվել էր 16-րդ տեղը, այլ ոչ թե երկրորդ, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ոչ մի իջեցնելու մասին խոսք չկար, ինչ-որ համարներ էր դրված և այդ համարներով քննարկում էինք։ Յուրաքանչյուր Ազգային ժողովի պատգամավոր միշտ տեղ ունի էստեղ և իրենք իրավունք ունեն ներկա գտնվելու մեր նիստերին, բարի գալուստ բոլորին։ Թող գան և հասկանան»։

«Ընդհանրապես, «Սանիթեք» ընկերության աշխատանքներից ես գոհ չեմ, բայց եթե համեմատենք, դրանից հետո մի փոքր լավացել է», - նշեց Մարությանը։

Քաղաքապետը նշեց, որ իրենք կատարում են համալիր լուծումներ՝ նշելով. «Սկզբից «Սանիթեք» ընկերությանը ասվել էր՝ եթե դուք ապահովեք նորմալ, բնականոն աշխատանքը ձեր և ապահովեք Երևանի մաքրությունը, մենք միայն ուրախ կլինենք։ Սկսեցինք իրենց հետ աշխատել ամենօրյա ռեժիմով, բայց տեսանք, որ, այնուամենայնիվ, իրենք թերանում են։ Մենք փորձել ենք իրենց օգնել, ամեն ինչ արել ենք, որպեսզի իրենք ոտքի կանգնեն, քանի որ իրենք էին ասում, որ շատ վատ վիճակում են։ Այնուամենայնիվ, տեսնում ենք պատկերը, որ բավարար չէ, և դրա համար ձեռնարկում ենք այն միջոցառումները, որոնք դուք տեսնում եք»։

Հարցին էլ՝ ընդառաջելո՞ւ է «Սանիթեքի» և քաղաքապետարանի միջև 6 ամսվա նամակագրությունը հրապարակելու՝ ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարի հորդորին, քաղաքապետը պատասխանեց. «Ով ինչ հարց ունի, գրավոր դիմում է, ստանում է պատասխան։ Այստեղ 100 տոկոսով, եթե ոչ ավելին, թափանցիկ պրոցեսներ են տեղի ունենում, ոչ մեկ ոչ մեկից ոչ մի բան չի ուզում թաքցնել, հակառակը՝ մենք ինչքան շատ ենք պատմում հանրությանը, էդքան ավելի տեղեկացված է հանրությունը, հանգիստ մենք աշխատում ենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG