Մատչելիության հղումներ

Իրանի խորհրդարանը կառավարությանը հանձնարարում է հակազդել ԱՄՆ գործողություններին


Իրանի խորհրդարանի պատգամավորները՝ Հեղափոխության պահապանների կորպուսի համազգեստով, Թեհրան, 9-ը ապրիլի, 2019թ․
Իրանի խորհրդարանի պատգամավորները՝ Հեղափոխության պահապանների կորպուսի համազգեստով, Թեհրան, 9-ը ապրիլի, 2019թ․

Իրանի խորհրդարանն այսօր հատուկ որոշմամբ արտոնել է երկրի կառավարությանը «հստակ քայլեր ձեռնարկել ԱՄՆ ահաբեկչական գործողություններին հակադարձելու համար»:

Ավելի վաղ Սպիտակ տունը ահաբեկչական կառույցների ցանկում էր ընդգրկել Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկը` «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը»: Դրան ի պատասխան՝ Հեղափոխության պահապանների կորպուսի նորանշանակ հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցը կարող է արգելափակել Հորմուզի նեղուցը, որով անցնում են աշխարհում արդյունահանված նավթի 20 տոկոսի արտահանման ուղիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG