Մատչելիության հղումներ

Ղազախստանի իշխող կուսակցությունը այսօր կորոշի երկրի նախագահի իր թեկնածուին


Ղազախստան - Քասիմ-Ժոմարտ Տոկաևը (ձախից) և Նուրսուլթան Նազարբաևը «Նուր Օթան»-ի համագումարի ժամանակ, Նուրսուլթան, 23-ը ապրիլի, 2019թ․
Ղազախստան - Քասիմ-Ժոմարտ Տոկաևը (ձախից) և Նուրսուլթան Նազարբաևը «Նուր Օթան»-ի համագումարի ժամանակ, Նուրսուլթան, 23-ը ապրիլի, 2019թ․

Ղազախստանի իշխող «Նուր Օթան» կուսակցությունը այսօր համագումար կանցկացնի, որի ընթացքում, ինչպես ակնկալվում է, արտահերթ նախագահական ընտրություններում իր թեկնածուին կառաջադրի:

Նուրսուլթան Նազարբաևն անցած ամիս հրաժարական տվեց Ղազախստանի նախագահի պաշտոնից՝ Կենտրոնական Ասիայի այդ պետությունը երեք տասնամյակ ղեկավարելուց հետո:

Ղազախստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Քասիմ-Ժոմարտ Տոկաևը երկու շաբաթ առաջ հայտարարեց հունիսի 9-ին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG