Մատչելիության հղումներ

Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի նոր հրամանատար է նշանակվել Հոսեյն Սալամին


Իրան - Գեներալ Հոսեյն Սալամի, արխիվ
Իրան - Գեներալ Հոսեյն Սալամի, արխիվ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար է նշանակել գեներալ Հոսեյն Սալամիին: Վերջերս ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված Իրանի էլիտար ռազմաքաղաքական այդ կառույցը 2007 թվականից ղեկավարող Մոհամադ Ալի Ջաֆարին պաշտոնանկ է արվել, պատճառների մասին չի հաղորդվում:

Հոսեյն Սալամին հայտնի է Իսրայելի և ԱՄՆ-ի հասցեին կոշտ հայտարարություններով: Շաբաթներ առաջ նա հայտարարել էր, թե հպարտ է, որ Հեղափոխության պահապանների կորպուսը Վաշինգտոնի կողմից պաշտոնապես ճանաչվել է ահաբեկչական կառույց:

Իրանի միջուկա-հրթիռային փորձարկումների համար պատասխանատու այդ կառույցին Միացյալ Նահանգները մեղադրում է ահաբեկչությունը ֆինանսավորելու և առաջ մղելու մեջ՝ «որպես Իրանի պետական քաղաքականության գործիք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG