Մատչելիության հղումներ

Հայաստանը դատապարտում է Շրի Լանկայում տեղի ունեցած հարձակումները


Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Շրի Լանկայում այսօր տեղի ունեցած հարձակումները։

Նախարարության հայտարարությունումմասնավորապես ասված է ․ - «Խորապես ցնցված ենք Շրի Լանկայում տեղի ունեցած սարսափելի իրողությամբ։ Հարյուրավոր անմեղ մարդիկ դաժանորեն սպանվեցին այս Սուրբ օրը։ Մենք դատապարտում ենք այդ հարձակումները՝ մեր խոր կարեկցանքը հայտնելով տուժածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթելով արագ ապաքինում»։

Այսօր Շրի Լանկայում տարբեր հյուրանոցներում և եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների հետևանքով սպանվել է ավելի քան 190 և վիրավորվել մոտ 500 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG