Մատչելիության հղումներ

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բացվել է մարդատար մեքենաների համար


Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ կուտակված՝ Հայաստան ժամանող բեռնատարներ, արխիվ
Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ կուտակված՝ Հայաստան ժամանող բեռնատարներ, արխիվ

Այսօր ժամը 13-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ինչպես հաղորդում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ստացած տեղեկատվությունը, ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար ավտոճանապարհը դեռևս փակ է:

Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի հանրապետության ճգնաժամային կառավարման կենտրոնից Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացված տեղեկության համաձային՝ ռուսական կողմում կան կուտակված 200 մարդատար և 110 բեռնատար ավտոմեքենաներ:

Առավոտյան հաղորդվել էր, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG