Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 08:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկության համաձային ռուսական կողմում կան կուտակված 200 մարդատար և 110 բեռնատար ավտոմեքենաներ: