Մատչելիության հղումներ

Սիրիայի նախագահին երկրի Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Հայաստանի վարչապետը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին՝ երկրի Ազգային տոնի առթիվ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Համոզված եմ, որ բազմադարյա պատմություն ունեցող հայ-սիրիական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Լիահույս եմ, որ Սիրիան, հաղթահարելով ճգնաժամի դժվարությունները, շուտով կթևակոխի վերականգնման և ծաղկման շրջան»:

«Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և կայունություն», - Բաշար ալ-Ասադին գրել է Նիկոլ Փաշինյանը:

Սիրիայի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG