Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բաշար Ասադին Սիրիայի Ազգային տոնի առթիվ


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ, արխիվ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին՝ երկրի Ազգային տոնի առթիվ:

Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դարերի ընթացքում ձևավորված հայ-սիրիական ամուր բարեկամական կապերը կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:

«Լիահույս եմ, որ Սիրիան վերջնականապես կհաղթահարի առկա ճգնաժամը, և սիրիացի ժողովուրդը կվայելի հարատև կայունություն և առաջընթաց», - Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասվում է շնորհավորական ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG