Մատչելիության հղումներ

ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը վաղը կայցելի Հայաստան


Ապրիլի 17-19-ը Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակություն, որի կազմում են Դեյվիդ Փրայսը, Վերն Բուքանանը, Դինա Տիտուսը, Մայքլ Քոնավեյը, Գերրի Քոնոլին, Ադրիան Սմիթը, Բարբարա Լին և Թերրի Սյուելը:

Ըստ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի՝ պատվիրակությունը հանդիպումներ կունենա իշխանության գործադիր ճյուղի պաշտոնատար անձանց և Ազգային ժողովի պատգամավորների, ինչպես նաև լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է նաև քննարկում Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ, ինչպես նաև այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Սբ. Էջմիածին:

Պատվիրակության այցի նպատակն է Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության հնարավոր ուղիների դիտարկումը:

Պատվիրակության անդամները Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) անդամներ են. ԺԳՀ նախագահն է կոնգրեսական Փրայսը, համանախագահը՝ կոնգրեսական Բուքանանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG