Մատչելիության հղումներ

Հայկ Մարությանը նամակ է հղել Անն Իդալգոյին


Փարիզի քաղաքապետ Անն Իդալգո, արխիվ

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նամակ է հղել Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոյին:

«Խորին ափսոսանքով և տխրությամբ տեղեկացա երեկ Փարիզում կատարվածի մասին: Փարիզի Աստվածամոր տաճարը՝ համաշխարհային արվեստի գլուգործոցը, Ֆրանսիայի պատմության վկան, Փարիզի խորհրդանիշը... Երեկ երեկոյան ու գիշերը, հետևելով Ֆրանսիայից ստացվող լրահոսին, հետևում էի նաև համացանցի հայկական հատվածի արձագանքներին: Ափսոսանքի ու զորակցության խոսքերի հետ միասին երևանցիները համոզմունք են հայտնում, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի վերակառուցել այս հիասքանչ տաճարը՝ միջնադարի հրաշալիքներից մեկը, և այն կշարունակի հիացնել և հյուրընկալել միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհից», - գրել է Մարությանը:

«Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք», - ֆրանսիացի գործընկերոջը գրել է Երևանի քաղաքապետը:

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը բռնկվել է երեկ երեկոյան և շարունակվել 7 ժամից ավելի: Հրդեհի հետևանքով, մասնավորապես, փլուզվել են 850-ամյա գոթական տաճարի սրածայր աշտարակը և տանիքի մի մասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG