Մատչելիության հղումներ

ՀՀ ԶՈւ ԳՇ և ՊՆ ներկայացուցիչները Մոսկվայում երկկողմ և ՀԱՊԿ հանդիպումների են մասնակցում


ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ
ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև կնքված երկկողմ համագործակցության պլանի համաձայն` ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության ներկայացուցիչները մասնակցում են ապրիլի 16-18-ը Մոսկվայում անցկացվող ռազմավարական պլանավորման հարցերով աշխատանքային հանդիպմանը:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ գերատեսչության ներկայացուցիչները մասնակցում են ապրիլի 16-19-ը Մոսկվայում անցկացվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին առընթեր ռազմատնտեսական համագործակցության հարցերով աշխատանքային խմբի նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG