Մատչելիության հղումներ

Ֆինլանդիայում կայացած ընտրություններում ազգայնականները լուրջ հաջողության են հասել


Տեսարան Հելսինկիից
Տեսարան Հելսինկիից

Ֆինլանդիայում կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունների գլխավոր հաղթողներն են դարձել սոցիալ-դեմոկրատները և ազգայնականները:

Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հաջորդ գումարման խորհրդարանում 40 պատգամավորական մանդատ կունենա, իսկ ազգայնական «Ֆինների կուսակցությունը»` 39:

Ազգայնականների հաղթանակի գլխավոր պատճառն, ըստ տեղացի վերլուծաբանների, անօրինական ներգաղթի խնդիրն է:

Վարչապետ Յուհա Սիպիլայի «Ֆինլանդական կենտրոն»-ը կիրակնօրյա ընտրությունների ընթացքում չորրորդ տեղում է հայտնվել: 200 տեղանոց ապագա խորհրդարանում այն ընդամենը 31 պատգամավոր կունենա:

Առաջիկա շաբաթներին խորհրդարան անցած կուսակցությունները պետք է կոալիցիոն բանակցություններ անցկացնեն:

Քաղաքական ուժերի մեծամասնությունն արդեն իսկ հայտարարել է, որ դեմ է ապագա կառավարության կազմում ազգայնականների ընդգրկմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG