Մատչելիության հղումներ

Ֆինլանդիայում խորհրդարանական ընտրություններ են


Ֆինլանդիայում այսօր ընտրում են երկրի օրենսդիր մարմնի՝ մեկպալատանի Էդուսկունտայի անդամներին: 200 տեղի համար պայքարում է 2468 մարդ՝ այդ թվում ներկայիս գումարման 165 պատգամավոր: Ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 19 կուսակցություն, որոնցից 9֊ը ներկայացված է ներկայիս խորհրդարանում:

Ընտրությունների առաջատարը, ըստ կանխատեսումների, Ֆինլանդիայի Սոցիալ-դեմոկրտական կուսակցությունն է, իշխող «Ֆինլանդական կենտրոն» լիբերալ կուսակցությունը՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատ Յուհա Սիպիլյայի գլխավորությամբ, կորցնում է քվեները:

Յուհա Սիպիլյայի կառավարությունը հրաժարական է տվել մարտի սկզբներին սոցիալական և առողջապահական ոլորտներում լայնածավալ բարեփոխումների նախագծի տապալման պատճառով: Այդ բարեփոխումներից բացի նախընտրական պայքարում կարևոր էին նաև սահմանակից Ռուսաստանի հետ հարաբերությունների, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG