Մատչելիության հղումներ

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, ՀՀ ԱԳՆ խոսնակ


Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին հայտնի էր դարձել դեռևս մարտի 29-ին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից անմիջապես հետո, իսկ ապրիլի 6-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ հանդիպումն անցնելու է եռակողմ ձևաչափով և ներկա է լինելու նաև Սերգեյ Լավրովը։

Լավրովը հանդիպմանը մասնակցում է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի արտգործնախարար։

Ռուսաստանը, որոշ փորձագետների կարծիքով, ղարաբաղյան բանակցություններում նորից ուզում է ստանձնել գլխավոր միջնորդի դերը, ինչպես դա եղել է 2009-2011 թվականներին, երբ Ռուսաստանի այդ տարիների նախագահ Դմիտրի Մեդվեդևը նախաձեռնել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների շուրջ տասը հանդիպում։

Մեդվեդևի նախաձեռնությունը, հիշեցնենք, տապալվեց Կազանում 2011-ին, երբ վերջին պահին Իլհամ Ալիևը հրաժարվեց ստորագրել արդեն համաձայնեցված փաստաթուղթը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG