Մատչելիության հղումներ

Վանեցյանի մայրը՝ Մարգարիտ Ազարյանը նշանակվել է նախագահի օգնական


ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան, արխիվ
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա կարգադրությամբ Մարգարիտ Ազարյանը նշանակվել է Հանրապետության նախագահի օգնական:

Կարգադրության տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։

Ապրիլի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ալեքսանդր Մխիթարյանն ազատվեց վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից, Արթուր Սարգսյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից, Մարգարիտ Ազարյանը՝ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից:

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն ասել էր, թե երեք պաշտոնյաներն, այդ թվում՝ Մարգարիտ Ազարյանը, աշխատանքից ազատվել են վարչապետի հանձնարարականները ոչ պատշաճ կատարելու պատճառով։

Մարգարիտ Ազարյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է։

Վանեցյանն ասել էր, որ իր մայրը՝ Մարգարիտ Ազարյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG