Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չեխիայի դեսպանի հետ


Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Չեխիայի դեսպան Պետր Միկիսկային:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայ-չեխական հարաբերությունների ամրացմանն ուղղված դեսպանի ջանքերի ու նվիրված աշխատանքի համար՝ նշելով, որ այս տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել:

Դեսպանը կարևորել է նախագահի դերակատարումը նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների խաղաղ հանգուցալուծման գործում:

Երկուստեք անդրադարձ է կատարվել տնտեսական, գիտակրթական և հետազոտական ոլորտներում Հայաստանի ու Չեխիայի միջև համագործակցության հեռանկարներին։ Նշվել է, որ երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը:

Արմեն Սարգսյանը հաջողություն է մաղթել դեսպան Պետր Միկիսկային հետագա գործունեության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG