Եվրամիությունը գործողությունների նոր պլան է հաստատել Հայաստանի համար, դա շատ լայն ծրագիր է, որն առաջ կտանի և կզարգացնի Հայաստանում ժողովրդավարությունը, այսօր Ստրասբուրգում հայտարարեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Ընտրությունները, որ տեղի ունեցան դեկտեմբերին, եզրափակեցին այս խաղաղ իշխանափոխությունը։ Ուզում եմ նաև ողջունել վարչապետին նրա կատարած քայլերի համար, որոնք քայլ առաջ են։ Դրվատում եմ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարը, շնորհավորում եմ պարոն վարչապետ այն ամենի համար, ինչին հասել եք Դուք», - ասաց Յագլանդը։
Տե՛ս նաև այստեղ