Մատչելիության հղումներ

Ալժիրում նոր ընտրությունները կանցկացվեն հուլիսի 4-ին


Ալժիր - Բողոքի ցույց Աբդելքադեր Բենսալահին նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու՝ խորհրդարանի որոշման դեմ, Ալժիր, 9-ը ապրիլի, 2019թ․
Ալժիր - Բողոքի ցույց Աբդելքադեր Բենսալահին նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու՝ խորհրդարանի որոշման դեմ, Ալժիր, 9-ը ապրիլի, 2019թ․

Ալժիրի նախագահական նոր ընտրությունները կանցկացվեն առաջիկա հուլիսի 4-ին: Այս մասին հայտարարել է ապրիլի 9-ից նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Աբդելքադեր Բենսալահը:

Նա խոստացել է ապահովել արդար ընտրություններ և հույս է հայտնել, որ քվեարկությունից հետո երկիրը կունենա նախագահ, «ով ի վիճակի կլինի կառուցելու նոր Ալժիր»:

1999 թվականից Ալժիրը ղեկավարող Աբդելազիզ Բուտեֆլիկայի հրաժարականից հետո բողոքի ցույցերը չեն մարում: Շաբաթներ շարունակվող բազմահազարանոց ցույցերի մասնակիցների պահանջը ոչ միայն նախագահի, այլ նաև իշխանական վերնախավի՝ այսպես կոչված «Բուտեֆլիկայի կլանի» հրաժարականն է:

Ալժիրում իշխանափոխության գործընթացներին ակտիվ մասնակցություն ունեն նաև երկրի զինված ուժերը: Բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ զինված ուժերը կհետևեն նախագահական ընտրությունների ընթացքին, սակայն չեն միջամտի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG