Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է Նիկոլա Ազնավուրին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունելով Շառլ Ազնավուրի որդի Նիկոլա Ազնավուրին և «Ազնավուր» հիմադրամի գործադիր տնօրեն Սարկիսյանին՝ նշել է, որ Երևանում Շառլ Ազնավուրի կյանքի, գործունեության և կարիերայի մասին կենտրոնի կառուցումը հայ ժողովրդի և Հայաստանի հարգանքի տուրքն է մեծն հայի հիշատակին:

Հանդիպմանը քննարկվել են «Ազնավուր» հիմնադրամի գործունեությանը և, մասնավորապես, առաջին մշակութային նախագծին՝ Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր: Նախատեսվում է, որ կենտրոնում կգործեն Շառլ Ազնավուրի ինտերակտիվ, տեխնոլոգիապես գերհագեցած թանգարանը և եզակի կրթամշակութային կենտրոն երիտասարդների համար:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ վարչապետն իր աջակցությունն է հայտնել անձամբ Շառլ Ազնավուրի կողմից մշակված նախագծի իրականացմանը և հանձնարարել է պատկան գերատեսչությունների պատասխանատուներին՝ սերտ համագործակցել «Ազնավուր» հիմնադրամի հետ այս ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG