Մատչելիության հղումներ

Թեհրանը արձագանքում է Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին


Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի, արխիվ

Պաշտոնական Թեհրանը խստորեն դատապարտում է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու Վաշինգտոնի որոշումը:

«Այդ մարդիկ ոչ թե ահաբեկիչներ են, այլ մեր հեղափոխության արժեքների պաշտպաններ 1979 թվականից ի վեր», - այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

«Ինչպե՞ս կարող էին ամերիկացիները և սիոնիստները չթիրախավորել «Կորպուսի» անդամներին: «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» Իրանի դիմադրության դրոշակակիրն է: Այդ իսկ պատճառով ամերիկացիները ահաբեկիչ պիտակն են փակցնում մի ուժի, որն իր գոյության ողջ ընթացքում զբաղված է եղել ահաբեկիչների դեմ պայքարելով», - այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG