Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է կտրուկ կերպով կրճատել հարկերը


Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպ
Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպ

Ֆրանսիայում առկա սոցիալական լարվածությունը նվազեցնելու լավագույն միջոցը հարկերի հետագա կրճատումն է: Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպի համոզմամբ, այդ քայլը հնարավորություն կտա խուսափել այն լայնածավալ բողոքի ակցիաներից, որոնց ականատեսն էր դարձել երկիրը վերջին մի քանի ամիսներին:

«Մենք կրճատել են սոցիալական վճարները, անշարժ գույքի վրա սահմանված հարկերը, կորպորատաիվ հարկերը: Կասկած չկա, որ մենք դա ոչ բավարար ծավալի ենք արել, ոչ այնքան հստակ ու արագ: Վերջին ամիսներին ծավալված համազգային քննարկումը հստակորեն նախանշեց այն ուղին, որով մենք պետք է շարժվենք հետագայում` հարկավոր է կրճատել հարկերը և դա անել հնարավորինս արագ», - նշել է Ֆրանսիայի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG