Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեքշաբթի առավոտյան կժամանի Բրյուսել, որտեղ բանակցություններ կանցկացնի Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Մեյը կրկին փորձելու է երկարաձգել Մեծ Բրիտանիայի Եվրամիությունը լքելու` «Բրեքզիթի» վերջնաժամկետը, որ լրանում է ապրիլի 12-ին: Նախորդ շաբաթ Մեյի կառավարությունը բանակցություններ է սկսել նաև ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության հետ` «կոշտ Բերքզթից» խուսափելու հարցում` փորձելով ստանալ քաղաքական այս ուժի աջակցությունը:
«Մենք պետք է աշխատենք բրիտանական խորհրդարանում, որոշակի ճկունություն ցուցաբերենք նաև Եվախորհրդարանի հետ շփումներում, որպեսզի կարողանանք խուսափել առանց որևէ համաձայնագրի ԵՄ-ն լքելու տարբերակից: «Բրեքզիթի» վերջնաժամկետի այն կարճատև երկարաձգումը, որ տրամադրվեց մեզ, վկայում է, որ [«կոշտ Բրեքզիթը»] հնարավոր է կանխել, և համոզված եղեք, որ մենք այն կկանխենք», - այսօր նշել է լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը: