Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքով՝ այսօր Մոսկվայում մեկնարկող բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը լինելու է թուրքական բանակի հնարավոր հարձակումը Սիրիայի հյուսիսում: Այդ մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է վաղ առավոտյան` Ռուսաստան մեկնելուց առաջ:
«Սիրիայի հետ սահմանի երկայնքով մեր պատրաստություններն ավարտին են հասցված, ռազմական գործողությունների մեկնարկի համար ամեն ինչ պատրաստ է: Մենք այդ գործողությունները կարող ենք սկսել ցանկացած պահի: Ես այս հարցը քննարկելու եմ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ դեմ առ դեմ բանակցությունների ընթացքում», - նշել է Էրդողանը: