Այսօր Կրեմլում կկայանան ռուս-թուրքական բանակցությունները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Մոսկվա է ժամանում՝ մասնակցելու Ռուս-թուրքական բարձր մակարդակի խորհրդի հերթական՝ 8-րդ նիստին: Նախատեսված են նաև Վլադիմիր Պուտին-Ռեջեփ Էրդողան բանակցությունները ամենազգայուն հարցերի շուրջ, երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Բանակցությունների օրակարգում, Ուշակովի խոսքով, սիրիական ճգնաժամն է, մասնավորապես՝ իրավիճակը Իդլիբում, S-400 (C-400) հրթիռային համակարգերի շուրջ ռուս-թուրքական գործարքը, որի դեմ կոշտ է արտահայտվում պաշտոնական Վաշինգտոնը, իսկ Անկարան պարբերաբար հայտարարում է, թե չի պատրաստվում հրաժարվել դրանից, առևտրատնտեսական համագործակցությունը, մասնավորապես՝ համագործակցությունը էներգետիկ ոլորտում:
Տե՛ս նաև այստեղ