Մատչելիության հղումներ

Վաշինգտոնի և Անկարայի վեճը սրվում է


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

ՆԱՏՕ-ի անդամներ Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերություններում նոր լարվածություն է առաջացել:

Երկու դաշնակիցները միմյանց մեղադրում են Սիրիայի հարցով երկկողմ քննարկումների արդյունքները տարբեր տեսանկյուններից մեկնաբանելու համար:

Բացի այդ, Վաշինգտոնը և Անկարան իրարամերժ մոտեցումներ ունեն ռուսական արտադրության C-400 (S-400) հրթիռային համակարգեր գնելու Թուրքիայի մտադրության վերաբերյալ:

Ամերիկացիները և թուրքերը չեն համաձայնեցրել այդ հարցով աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը: Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի մի շարք այլ անդամներ կտրականապես դեմ են Անկարայի և Մոսկվայի այդ գործարքին:

Թուրքիան խստորեն քննադատել է ՆԱՏՕ-ի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիսավոր հավաքի ընթացքում պետքարտուղար Մայք Փոմփեոյի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպման մասին պետական դեպարտամենտի մեկնաբանությունը:

Ըստ պետական դեպարտամենտի, Փոմփեոն ասել է, թե «Անկարային սպառնում են աղետալի հետևանքներ այն դեպքում, եթե թուրքերն ավարտին հասցնեն ռուսական հրթիռները գնելու գործարքը, կամ սկսեն նոր գրոհներ Սիրիայում»:

Փոմփեոն նաև պահանջել է Անկարայից «արագ լուծել Թուրքիայում ապօրինաբար կալանավորված ԱՄՆ քաղաքացիների հարցը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG