Մատչելիության հղումներ

Դիլիջանում վարչապետին են ներկայացվել ԿԲ-ի և Ֆիննախի իրականացրած մի շարք ուսումնասիրություններ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն: Վարչապետին և կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ։

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ ներկայացվել են արժեթղթերի շուկայի ներկայիս վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև ներդրումային, ենթակառուցվածքային մի շարք ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսական ներգրավվածության ապահովմանը, ֆինանսական կայունությանը և մակրոտնտեսական քաղաքականությանը վերաբերող հետազոտություններ և ծրագրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG