Մատչելիության հղումներ

1998-ի ընտրությունները կեղծելու դրվագով քրեական գործի հարուցումը մերժվել է


Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյան, մարտ, 2019թ․

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել է քրեական գործ հարուցել 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով։ ՀՔԾ-ից հայտնում են՝ գործին ընթացք չի տրվել, քանի որ անցել է վաղեմության ժամկետը:

21 տարի առաջ ընտրություններում տեղ գտած լայնածավալ կեղծիքների մասին բարձրաձայնած պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ՀՔԾ-ում նաև պատմել էր, թե այդ ժամանակ հաղթած թեկնածու Ռոբերտ Քոչարյանը վերջին տասը տարում Հայաստանի քաղաքացիության և մշտական բնակության մասին կեղծ տեղեկանք է ներկայացրել: Իրավապահները այս դրվագով ևս գործ չեն հարուցել, քանի որ նախկինում այդ մեղադրանքը չի հիմնավորվել, և առկա է չվերացված որոշում:

Ավելի վաղ ՀՔԾ-ն հաղորդել էր, որ նյութեր են նախապատրաստվում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով:

Իրավապահների համար նյութեր նախապատրաստելու առիթ էր դարձել պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակը՝ ուղղված Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, կալանքի տակ գտնվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG