Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանն ապրիլի 6-ին կմեկնի Կատար


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 6-ին կմեկնի Կատար՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքներին:

Ըստ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության, խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ Սրբուհի Գրիգորյանը, Արման Բոշյանը, Շաքե Իսայանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG