Մատչելիության հղումներ

Բրենթոն Թարանթին պաշտոնապես մեղադրանք են ներկայացրել


Ավստրալացի Բրենթոն Թարանթը Նոր Զելանդիայի դատարանում, արխիվ
Ավստրալացի Բրենթոն Թարանթը Նոր Զելանդիայի դատարանում, արխիվ

Նոր Զելանդիայի դատարանը 28-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանթին պաշտոնապես ներկայացրել է Քրայսչըրչ ավանի երկու մզկիթներում 50 մարդու սպանության և 39 մարդու սպանելու փորձի մեղադրանք:

Սպիտակամորթների գերիշխանության գաղափարի ջատագով Թարանթը հանցագործությունը կատարել է մարտի 15-ին և նույն օրը ձերբակալվել է:

Դատավոր Քամերոն Մանդերը կարգադրել է ստուգել ամբաստանյալի հոգեկան վիճակը և պարզել, թե արդյոք նա մեղսունակ է և ի վիճակի է պատասխանատվություն կրել կատարած գործողությունների համար:

Դատարանն արգելել է մամուլին ներկա լինել դատավարությանը՝ հայտնելով, որ ամբաստանյալը փորձում է լսումներն օգտագործել իր հայացքները պաշտպանելու և քարոզելու նպատակով: Դատական հաջորդ նիստը նշանակված է հունիսի 14-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG