Մատչելիության հղումներ

Միք Ջեգերին հաջողությամբ վիրահատել են Նյու Յորքում


The Rolling Stones-ի երգիչ Միք Ջեգերը, Մարսեյ, 26 հունիսի, 2018թ.
The Rolling Stones-ի երգիչ Միք Ջեգերը, Մարսեյ, 26 հունիսի, 2018թ.

The Rolling Stones խմբի երգիչ Միք Ջեգերը հաջողությամբ վիրահատվել է Նյու Յորքի կլինիկայում, որտեղ բժիշկները փոխել են նրա սրտի փականը:

Ըստ կլինիկայի խոսնակի, «արհեստական փականի տեղադրումը նորմալ է անցել, երգիչը լավ առողջական վիճակում է և մեկ շաբաթից, հավանաբար, արդեն դուրս կգրվի հիվանդանոցից»:

Ըստ բժիշկների, 75-ամյա երգիչն առաջիկա շաբաթներին ամբողջությամբ պետք է կազդուրվի և արդեն ամռանը կկարողանա վերսկսել համերգային գործունեությունը:

Ապրիլի 20-ից պետք է մեկնարկեր The Rolling Stones խմբի նոր համերգաշրջանը Հյուսիսային Ամերիկայում, սակայն Ջեգերի վիրահատության անհրաժեշտությունը խմբին ստիպել է հետաձգել ելույթները:

The Rolling Stones-ը գրեթե 60 տարեկան է: Ժամանակին այդ խումբը համարվել է The Beatles-ի հիմնական մրցակիցը:

The Rolling Stones-ը ձայնագրել է ավելի քան 50 սկավառակներ: Վաճառված ալբոմների թիվը գերազանցում է 250 միլիոնը:

Վերջին ալբոմը՝ Blue & Lonesome, խումբը թողարկել է 2016 թվականի դեկտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG