Մատչելիության հղումներ

Միք Ջեգերը կվիրահատվի Նյու Յորքի կլինիկայում


Rolling Stones-ի երաժիշտներ Չարլի Ուոթսը, Ռոնի Վուդը, Միք Ջեգերը և Կեյթ Ռիչարդսը Լոնդոնում, 4 ապրիլի, 2016թ.
Rolling Stones-ի երաժիշտներ Չարլի Ուոթսը, Ռոնի Վուդը, Միք Ջեգերը և Կեյթ Ռիչարդսը Լոնդոնում, 4 ապրիլի, 2016թ.

The Rolling Stones առասպելական խմբի երգիչ Միq Ջեգերը վիրահատվելու է Նյու Յորքում: Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ բժիշկները նյույորքյան կլինիկայում փոխելու են Ջեգերի սրտի փականը:

Ըստ բժիշկների, երգիչը «շատ լավ առողջական վիճակում է և ամենամոտ ապագայում ամբողջությամբ կապաքինվի»:

Խումբը Ջեգերի վիրահատության կապակցությամբ հետաձգել է հյուսիսամերիկյան համերգները, որոնք պետք է սկսվեին ապրիլի 20-ին և ավարտվեին հունիսի 29-ին:

75-ամյա լեգենդար երգիչը ներողություն է խնդրել երկրպագուներից և խոստացել է արդեն ամռանը վերադառնալ բեմ:

The Rolling Stones խումբը ստեղծվել է 1962 թվականին Լոնդոնում: Այսօր խմբում են գրեթե բոլոր հիմնադիրները՝ Ջեգերը, կիթառահարներ Քեյթ Ռիչարդսը, Ռոնի Վուդը և հարվածող Չարլի Ուոթսը:

Բաս-կիթառահար Բիլի Ուայմանը խմբից հեռացել է 1997 թվականին: Վերջին տարիներին բաս-կիթառ է նվագում ամերիկացի Դերիլ Ջոնսը, ով չունի խմբի անդամի կարգավիճակ: Ժամանակին նա աշխատել է Մայլս Դեյվիսի և Սթինգի հետ:

Խումբը ստուդիայում ձայնագրել է 29 ալբոմ և թողարկել է 13 համերգային սկավառակներ ու ֆիլմեր: Խումբն ընդհանուր հաշվով վաճառել է ավելի քան 240 միլիոն սկավառակ:

The Rolling Stones-ին նվիրված թանգարաններ կան Սլովենիայում և Գերմանիայում, խմբի երկրպագուների ակումբներ են գործում հարյուրավոր երկրներում:

Միք Ջեգերը տարբեր ամուսնություններից ունի 8 երեխա, թոռներ և ծոռներ:

Ջեգերը նաև ֆիլմերում է նկարահանվել, հանդես է եկել որպես պրոդյուսեր, հեղինակել է սոլո-սկավառակներ և գրքեր: Նա ակտիվ բարեգործական առաքելություն է կատարում:

Թագուհի Եղիսաբեթ երկրորդը 2002 թվականին Ջեգերին «ասպետի» կոչում և «սըր» տիտղոս է շնորհել՝ աշխարհում բրիտանական մշակույթի զարգացմանը և տարածմանը նպաստելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG